Վեբինար. Ինչպես գտնել հեռավար աշխատանք ֆինանսների գծով ԱՄՆ կայքերում
0(0 Կարծիքներ)
Անվճար
Պրոդուկտի մասին
Ուզո՞ւմ ես աշխատել ֆինանսների ոլորտում՝ անկախ գտնվելու վայրից, միջազգային ընկերությունների հետ և վստահ քայլել դեպի ֆինանսական կայունություն։
Միացի'ր մեր վեբինարին և բացահայտիր ամեն ինչ՝ ֆինանսների գծով հեռավար աշխատանքի հնարավորությունների, գործիքների, հարթակների ու հաջողության ռազմավարությունների մասին:
Վեբինարի հիմնական թեմաները՝
- Ինչպե՞ս գտնել հեռավար աշխատանք ԱՄՆ կայքերում․
Լավագույն միջազգային և մասնագիտացված հարթակների մանրամասն ցուցակ (Upwork, Freelancer, FlexJobs, AngelList, LinkedIn և այլք)՝ ֆինանսիստների համար։ - CV և Cover Letter․
Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել ինքնակենսագրականն ու ուղեկցող նամակը՝ աչքի ընկնելու համար հենց ֆինանսական ոլորտում: - Պրոֆիլի և ինքնագովազդի ճիշտ պատրաստում․
Ինչպե՞ս ներկայանալ որպես պահանջված մասնագետ՝ Upwork, Fiverr, LinkedIn և այլ հարթակներում։ - Աշխատանքային պայմանագրեր, հարկեր և օրենսդրական նրբություններ
ԱՄՆ-ից վճարումներ ստանալու տարբերակներ (Payoneer, Wise, PayPal),հարկային և իրավական հարցեր՝ հատուկ Հայաստանի մասնագետների համար։ - Հմտությունների զարգացում և կարիերայի աճ․
Որոնք են պահանջված հմտությունները, ինչպես սովորել նոր ծրագրեր ու գործիքներ անվճար կամ մատչելի ռեսուրսներով, ինչպես բարձրացնել վարկանիշդ և ստանալ ավելի շատ պատվերներ։ - Անվտանգություն և խաբեություններից պաշտպանություն․
Գործնական խորհուրդներ՝ անձնական տվյալների ու գումարների պաշտպանության համար։
Միացի'ր վեբինարին, եթե ուզում ես.
- սկսել կամ զարգացնել քո ֆինանսական կարիերան առանց աշխարհագրական սահմանափակումների,
- ստանալ պրակտիկ գիտելիքներ, գործիքներ ու քայլ առ քայլ ուղեցույցներ,
- ունենալ առավելագույն պաշտպանվածություն ու վստահություն միջազգային հարթակներում:
Վեբինարը կվարի` Անուշ Հայրապետյանը.
- ֆինանսների և ներքին աուդիտի փորձագետ՝ 10+ տարվա միջազգային փորձով,
- աշխատել է ԱՄՆ և Հայաստանի առաջատար ընկերություններում (ABright Consulting, Safe Travelling, Մամա Վիկիս, Պեպսի Կոլա Արմենիա, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան և այլն),
- ԱՄՆ լիցենզավորված հարկային հաշվապահ, միջազգային աուդիտոր:
Վեբինարը կանցկացվի`
- Սեպտեմբերի 19-ին,
- Ժամը` 20:00
- Zoom հարթակով :
0(0 Կարծիքներ)