Համայնքը՝ որպես բիզնեսի նոր կապիտալ․ masterclass + քննարկում

Համայնքը՝ որպես բիզնեսի նոր կապիտալ․ masterclass + քննարկում

0
(0 Կարծիքներ)
Անվճար

Պրոդուկտի մասին

Շատ կազմակերպություններ կենտրոնանում են կառավարման և կատարողականի վրա՝ անտեսելով ամենակարևոր կապիտալը՝ մարդկանց միջև հարաբերությունները։ Բայց հենց համայնքն է դառնում այն «շարժիչը», որը երկարացնում է ներգրավվածությունը, բարձրացնում լոյալությունը և ստեղծում իրական արժեք։ 

Այս հանդիպումը հենց դրա մասին է՝ ինչու է համայնքաշինությունը դառնում HRM-ի, մարքեթինգի, ֆինանսների և ստեղծարար ոլորտների համատեղ ռազմավարական գործիք։ 

🔹 Մարքեթոլոգների համար՝ համայնքը նշանակում է ուշադրության պահպանում, ներգրավվածության խորացում և հաճախորդի կյանքի ցիկլի երկարացում՝ ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հարաբերությամբ։ 

🔹 Ֆոնդհայթհայթողների և ներդրումային ոլորտի մասնագետների համար՝ համայնքը դառնում է վստահության հիմք, որը նվազեցնում է ռիսկը և ուժեղացնում է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության կենսունակությունը։ 

🔹 HRM մասնագետների համար՝ համայնքային մտածողությունը բարձրացնում է լոյալությունը, նվազեցնում կադրերի հոսունությունը և ստեղծում ներգրավված կազմակերպական մշակույթ։ 

🔹 Բովանդակություն ստեղծողների համար՝ համայնքը վերածում է լսարանը ակտիվ մասնակիցների էկոհամակարգի, որտեղ բովանդակությունը դառնում է փոխազդեցություն, ոչ թե միակողմանի սպառում։ 

🎙️ Հանդիպումը կմոդերացնի «Excelist Training Center» և «Macro Lab» ՏՏ ընկերության համահիմնադիր, «Մարզերի երեխաները մարզերում» և Excelist Club համայնքների հիմնադիր, համայնքների կառավարման մասնագետ (community manager) և դասընթացավար՝ Մայիս Մարգարյանը։