Հիբրիդային

Tableau & Excel Վերլուծություն և Վիզուալիզացիա

Խոսնակ(ներ)՝ Excelist Training Center

79000 AMD

Ներառված դասեր ՝ 10
Շուտով
0
(0 Կարծիքներ)
Գնել հիմա
Tableau & Excel Վերլուծություն և Վիզուալիզացիա

Դասընթացի մասին

«Tableau & Excel վերլուծություն և վիզուալիզացիա»  դասընթացը նախատեսված է վիճակագիրների, ֆինանսիստների, ռիսկ մենեջերների, հաշվապահների, աուդիտորների և տվյալների վերլուծաբանների համար: Կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող անձինք՝ անկախ մասնագիտությունից և պաշտոնից։

Մասնակիցները ցանկալի է տիրապետեն Excel-ի բազային գիտելիքների, ունենան տվյալների վերաբերյալ պատկերացում և ամենակարևորը՝ տրամաբանություն ու պատկերավոր մտածողություն:


 

Ինչ կսովորես այս դասից

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք.

  • Excel-ում կիրառել տվյալների վերլուծության հիմնական գործիքները՝ Sort, Advanced Filter, Data Validation, What-if Analysis, Charts և Sparklines,
  • ստեղծել ու վերլուծել Pivot աղյուսակներ և Pivot Charts, աշխատել բազմակի տվյալների աղբյուրների ու արտաքին հարցումների (Web, SQL, Access) հետ,
  • օգտագործել Power Query, Power Pivot և Power BI տվյալների փոխակերպման, կապերի ստեղծման և վիզուալիզացիայի համար,
  • սովորել SQL Server-ի հիմունքները՝ SELECT, FROM, WHERE, GROUP BY, HAVING, ORDER BY, և Excel-ում ներմուծել հարցումների արդյունքները, 
  • վերլուծել տվյալները Excel-ի վիճակագրական և կանխատեսման գործիքներով, կիրառել XLOOKUP և ժամանակային շարքեր,
  • կատարել մարքեթինգային և վաճառքների վերլուծություն՝ զեղչերի, գնագոյացման, սեզոնայնության և սպառողի արժեքի հաշվարկների միջոցով,
  • տիրապետել Tableau-ի հիմունքներին՝ տվյալների պատրաստում, գծապատկերներ, ֆիլտրեր, քարտեզներ, dashboards և stories,
  • կիրառել առաջադեմ տեխնիկաներ Tableau-ում՝ պարամետրեր, հաշվարկային դաշտեր, անիմացիոն վիզուալիզացիաներ, Analytics գործիքներ,
  •  լուծել գործնական խնդիրներ Excel և Tableau միջավայրերում՝ համադրելով ստացված գիտելիքները։ 

Ներառված դասեր

Առաջիկա դաս

Խոսնակ(ներ)՝

Excelist Training Center