Սկիզբ
15:00
Event Management Course
Խոսնակ(ներ)՝ Excelist Training Center
59000 AMD
Ներառված դասեր ՝ 12
Դասընթացի մասին
Միջոցառումների կազմակերպման դասընթաց
Դասընթացը միջոցառումների արդյունավետ կազմակերպման և կառավարման վերաբերյալ համապարփակ ծրագիր է, որը կօգնի ձեզ դառնալ մասնագետ այս ոլորտում։ Դասընթացի արդյունքում մանրամասն կուսումնասիրենք միջոցառումների պլանավորման, իրականացման և վերլուծության բոլոր փուլերը՝ սկսած նպատակների սահմանումից մինչև ֆինանսների կառավարում և հաճախորդների հետ աշխատանք։
Միջոցառումների կազմակերպումը կարևոր է ոչ միայն բիզնեսի, այլև սոցիալական, մշակութային և կրթական նախագծերի համար։ Այն պահանջում է համալիր հմտություններ՝ կազմակերպչական, հաղորդակցական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման։ Այս դասընթացը կզարգացնի այդ հմտությունները և կտա ձեզ գործնական գիտելիքներ՝ հաջող միջոցառումներ իրականացնելու համար։
Ո՞վքեր կարող են մասնակցել դասընթացին
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են միջոցառումների կազմակերպման ոլորտով։ Այն կհամապատասխանի՝
- Մասնագիտական աճ փնտրող ուսանողներին և սկսնակ մասնագետներին։
- Մենեջերներին և համակարգողներին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կազմակերպչական հմտությունները։
- Ձեռներեցներին, ովքեր ցանկանում են սովորել, թե ինչպես կազմակերպել և վաճառել իրենց միջոցառումները։
- Կամավորական և հասարակական կազմակերպությունների անդամներին։
Դասընթացավար՝ Սաթենիկ Մամիկոնյան
Դասընթացը կվարի Սաթենիկ Մամիկոնյանը, որն ունի հարուստ փորձ միջոցառումների կազմակերպման և նախագծերի կառավարման ոլորտում։ Սաթենիկը եղել է մի շարք թիմ-բիլդինգների, կորպորատիվ և համայնքային միջոցառումների ղեկավար և համակարգող։ Որպես Event Management-ի դասախոս՝ նա համատեղում է տեսական գիտելիքները գործնական փորձի հետ։ Նրա հմտությունները ներառում են բյուջեի կազմում և կառավարում, թիմային աշխատանք, հաղորդակցություն, և միջոցառումների պլանավորում։
Ի՞նչ կսովորեք այս դասընթացից
Դասընթացի հիմնական առանձնահատկությունը դրա գործնական ուղղվածությունն է։ Դուք կսովորեք ոչ միայն տեսական հիմքերը, այլև կկիրառեք դրանք իրական նախագծի վրա։ Դասընթացի արդյունքում դուք կկազմակերպեք և կիրականացնեք իրական ֆորում` 300 հոգանոց մասնակիցների համար։ Այս պրակտիկան կօգնի ձեզ՝
- Զարգացնել նախագծի պլանավորման և կառավարման հմտություններ։
- Սովորել աշխատել թիմում և հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները։
- Կիրառել թվային գործիքներ՝ միջոցառման արդյունավետ կառավարման համար։
- Հասկանալ միջոցառումների ֆինանսական և իրավական կողմերը։
- Համագործակցել տարբեր մատակարարների և հովանավորների հետ։
Դասընթացը կնպաստի ձեր անձնական և մասնագիտական աճին՝ տալով ձեզ բոլոր անհրաժեշտ գործիքները միջոցառումների ոլորտում հաջողության հասնելու համար։
Ինչ կսովորես այս դասից
Ներառված դասեր
Առաջիկա դասԽոսնակ(ներ)՝
