Սկիզբ
18:30
Data - driven learning and development
Խոսնակ(ներ)՝ Excelist Training Center
79000 AMD
Ներառված դասեր ՝ 8
Դասընթացի մասին
Ինչպե՞ս կազմել տվյալահեն ուսուցման և զարգացման ծրագրեր
Այսօր, երբ բիզնես միջավայրը փոփոխվում է մեծ արագությամբ, հաջողությունն առավել քան երբևէ կախված է աշխատակազմի հմտություններից։ Այս դասընթացը նախատեսված է կառավարման, ՄՌԿ և ուսուցման ոլորտների միջին ու բարձր մակարդակի մասնագետների համար, ովքեր պատասխանատու են թիմի զարգացման համար և ցանկանում են կիրառել տվյալահեն ու ժամանակակից մոտեցումներ։
Ու՞մ համար է նախատեսված դասընթացը.
- Ուսուցման և զարգացման մասնագետների
- ՄՌԿ մասնագետների
- Թիմերի ղեկավարների
- Փոքր և միջին բիզնես սեփականատերերի
- և բոլոր այն մասնագետների, ովքեր հետաքրքրված են ուսուցման և զարգանցման ծրագրերով
Դասընթացավար՝
Մելինա Նազարյան - Insight Act ընկերության հիմանդիր և տնօրեն
Մելինա Նազարյանն ունի ավելի քան 15 տարվա բազմակողմանի փորձ մարդկային ռեսուրսների կառավարման և ուսուցման և զարգացման ոլորտում: Նա մասնագիտացած է կազմակերպական մշակույթի վերափոխման և նորարարական ուսուցման լուծումների մշակման մեջ։
Մելինան ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA) և հանդիսանում է HRCI սերտիֆիկացված մասնագետ։ Նրա մշակած ծրագրերը հիմնված են ռազմավարական մտածողության, տվյալների վերլուծության և գործնական կիրառելիության վրա՝ ապահովելով իրական և չափելի արդյունքներ։
Ինչ կսովորես այս դասից
Դու կսովորես.
- ինչպե՞ս կազմել տվյալների վրա հիմնված ուսուցման և զարգացման ռազմավարություն,
- ինչպե՞ս իրականացնել բացերի վերլուծություն, որը կնպաստի արդյունավետ ներդրումների ուսուցման և զարգացման ծրագրերի մեջ,
- ինչպե՞ս կիրառել քոչինգի տեխնիկաներ, որպեսզի ուսուցումն ունենա վարքային փոփոխության իրական ազդեցություն,
- ինչպե՞ս չափել և վերլուծել ուսուցման արդյունավետությունը, և ինչպես ներկայացնել արդյունքները ղեկավարությանը:
Ներառված դասեր
Առաջիկա դասԽոսնակ(ներ)՝
