Claude AI. 0-ից պրոֆեսիոնալ մակարդակ

0
(0 Կարծիքներ)
Excelist Training Center

Հեղինակ

Excelist Training Center

ԱԲ էնտուզիաստ, ՏՏ մասնագետ Վահե Սարդարյանի մատուցմամբ այս տեսադասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն օգտագործել Claude-ը, այլ իրականում հասկանալ, թե ինչպես ստանալ առավելագույն արդյունք արհեստական բանականությունից։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն AI-ի աշխատանքի հիմունքները, պրոֆեսիոնալ prompt engineering-ը, Claude.ai-ի բոլոր հիմնական և առաջադեմ գործիքները, Claude Design-ի միջոցով վիզուալ և դիզայներական լուծումների ստեղծումը, Claude Code-ի միջոցով ծրագրավորման և ավտոմատացման հնարավորությունները, ինչպես նաև Claude Cowork-ի օգնությամբ AI-ի հետ համատեղ աշխատանքի արդյունավետ մեթոդները։

Առաջին դասը հասանելի է ու անվճար։ Կարևոր։ Իսկ քանի որ ոլորտը արագ է փոփոխվում, նյութը պարբերաբար թարմացվելու է։

Դասընթացը կառուցված է քայլ առ քայլ (որոշ դասերի արանքում հնարավոր են մեկօրյա դադարներ նյութը մարսելու ու կիրառելու համար)՝ սկսելով AI-ի և LLM-ների աշխատանքի սկզբունքներից, շարունակելով արդյունավետ հրահանգների (prompts) ստեղծմամբ, Claude-ի Projects, Memory, Artifacts, Styles և Web Search գործիքների կիրառմամբ, Claude Cowork-ի միջոցով աշխատանքային գործընթացների կազմակերպմամբ և ավարտելով Claude Code-ի միջոցով իրական ծրագրային նախագծերի ավտոմատ մշակմամբ ու Git workflow-ների կառավարմամբ։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք.

  • Ինչպես է աշխատում Claude-ը և ինչու է երբեմն «մոռանում» կոնտեքստը։
  • Ինչպես գրել հստակ և արդյունավետ prompt-ներ։
  • Ինչպես ստանալ ավելի ճշգրիտ, խորքային և կիրառելի պատասխաններ։
  • Ինչպես կառուցել սեփական AI workflow-ները։
  • Ինչպես աշխատել մեծ փաստաթղթերի, աղյուսակների և տվյալների հետ։
  • Ինչպես օգտագործել Claude Projects, Memory, Styles և Artifacts գործիքները։
  • Ինչպես կատարել հետազոտություններ Web Search-ի միջոցով։
  • Ինչպես կիրառել Claude Design-ը՝ պրեզենտացիաների, ինֆոգրաֆիկաների, UI/UX գաղափարների, դիզայներական կոնցեպտների և վիզուալ բովանդակության ստեղծման ու բարելավման համար։
  • Ինչպես կիրառել Claude Cowork-ը թիմային աշխատանքի, գաղափարների մշակման, որոշումների կայացման և բարդ խնդիրների համատեղ լուծման համար։
  • Ինչպես կիրառել Claude Code-ը ծրագրավորման, Git-ի և ավտոմատացման համար։
  • Ինչպես ստեղծել սեփական AI օգնականներ տարբեր մասնագիտական խնդիրների համար։
  • Claude օգտագործումը Excel-ի հետ և ոչ միայն։

Արդյունքում դուք կունենաք ոչ թե պարզապես տեսական գիտելիքներ, այլ գործնական հմտություններ, որոնք թույլ կտան Claude-ը դարձնել ձեր անձնական խորհրդատուն, վերլուծաբանը, համահեղինակը, գործընկերը և ծրագրավորման օգնականը՝ զգալիորեն բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունն ու խնայելով ժամանակ։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 7 ժ․ 27 ր․

Claude AI. 0-ից պրոֆեսիոնալ մակարդակ

Դասընթացը հասանելի կլինի 365 օր

Claude AI. 0-ից պրոֆեսիոնալ մակարդակ

0
(0 Կարծիքներ)
Excelist Training Center

Հեղինակ

Excelist Training Center

39000 AMD