11217802_479395495557631_3181532929398523018_n

ՄԱՅԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Էքսելիստ

Ծնվել է 06.02.1987 թ-ին Երևանում:

2012 թ-ին ավարտել է ՀՊՏՀ-ը «Մարքեթինգ» մասնագիտությամբ և մագիստրոսի աստիճանով:
MS Excel-ի հետ ծանոթացումը սկսվել է դեռ ուսանողական տարիներին, երբ, այս կամ այն ձևով աշխատելով մի շարք ընկերություններում («ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ՄԵԴԻԱՊԼԱՆ» ՍՊԸ, «ԼԱՎԱ ԹԵՐՄ» ՍՊԸ, «ՀԱՐԴ ՓԱՈՒԵՐ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ, «ԽԱՉԵՐ» ՍՊԸ), մասնակցել և/կամ ինքնուրույն կատարել է մարքեթինգային, տնտեսական, ֆինանսական տվյալների վերլուծություններ:

Ստացված գիտելիքները հետագայում խորացվել են բանկային համակարգում (ԻՆԵԿՈԲԱՆԿ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿ):
2013 թ-ի դեկտեմբեր ամսից ձեռնարկել է MS EXCEL — ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ծրագիրը, որի համար Ֆեյսբուքում բացվել է այս էջը` նպատակ ունենալով հնարավորինս արդյունավետ և մատչելի դարձնել էլեկտրոնային աղյուսակների այս խմբագիր-ծրագրի հետ ծանոթացումը և դրա ընձեռած հնարավորությունների լիարժեք իրացումը աշխատանքային առօրյայում, հետագա աշխատանքի վայրերում:

Այդպես սկսվել են նաև ֆիրմաների հետ կազմակերպվող օնլայն-դասընթացները, որոնց առաջին պատվիրատուն եղել է «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ-ը:

Ներկայումս Մայիսի տրամադրության տակ են այս կայքն ու հետևյալ ռեսուրսները`

▼ «MS Excel — օնլայն դասընթացներ» էջ` www.fb.com/excel.lessons

▼ «Excelist» ակումբ խումբ` www.fb.com/groups/excelist

▼ «MS EXCEL — ONLINE LESSONS» ալիք` www.youtube.com/c/MsExcelOnlineLessons

▼ «Exceist-ի օրագիր» բլոգ` www.excelistclub.blogspot.am