13624948_1035206536549086_568507127_n

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Էքսելիստ

Ծնվել է 23.12.1987 թ-ին Երևան քաղաքում:

Աշխատում է «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեշնլ» հայաստանյան մասնաճյուղում որպես Ֆինանսավարչական ղեկավար: Մինչ այդ աշխատել է նաև «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, «Ջի Ընդ Քո Աուդիտ» ընկերությունում՝ որպես աուդիտոր, Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում՝ որպես արվեստի կառավարման ամբիոնի դասախոս:

Ավարտել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը 2008 թ-ին, ունի բազմաթիվ մասնագիտական որակավորումներ՝ տարբեր որակավորման կառույցների կողմից:

MS Excel-ի հետ ծանոթացումը սկսվել է դեռևս ուսանողական տարիներին՝ պրակտիկա անցնելով միջազգային առաջատար ընկերություններից մեկում՝ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.» ՀՆ-ում, այնուհետև «Բերգամոն» ՍՊԸ-ում, որտեղ նախաձեռնել և կատարել է հաշվապահական, տնտեսական, ֆինանսական տվյալների վերլուծություններ և կազմել տարաբնույթ հաշվետվություններ: Ստացված գիտելիքները հետագայում խորացվել են ընկերության ֆինանսական բաժնում՝ պլանավորման և կառավարչական  վերլուծություններ իրականացնելիս:

2011թ-ից  ստեղծել է «MS Excel Funs» ֆեյսբուքյան մասնագիտական խումբը, որը հնարավորություն է ընձեռնել բազմաթիվ մասնակիցների ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և իրականացնել արդյունավետ կառավարում: Խմբի ստեղծմանը անմիջապես հետևել են կորպորատիվ աշխատանքների և դասընթացների կազմակերպան հրավերները, որի առաջին շահառուն եղել է «ԱՄՆ ՄԶԳ» համապատասխան ծրագիրը:

Ներկայումս խումբը գտնվում է պասիվ վիճակում, և հեղինակը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը «MS EXCEL — ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» էջի կազմում՝ ներկայացնելով նոր ծրագրեր և դասընթացներ: